Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի սուպերգավաթի հանդիպումը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և գավաթակիր «Բանանցի» միջև:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Ատոմ Սևգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արման Ալաբերքյանը և Էրիկ Գալստյանը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Աշոտ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա