Պոլ Պարկեր. «Հենրիխ Մխիթարյանը փայլում էր «Բորուսիայում»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պոլ Պարկերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ինչպես նաև անդրադարձել է մանկունյանցիներիւ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«16 տարի մարզչական աշխատանքի ընթացքում Մոուրինյոն այդպես էլ չսովորեց արժանիորեն ընդունել պարտությունը` միշտ ամբողջ մեղքը բարդելով մրցավարների ու ֆուտբոլիստների վրա: Անկեղծ ասած` շատ անհանգստացա, երբ նրան նշանակեցին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Մոուրինյուն կարծում, որ կարող է ասել այն ամենն ինչ ուզում է: Ալեքս Ֆերգյուսոնը, օրինակ, երբեք իրեն թույլ չէր տա` մամուլի առջև ֆուտբոլիստներին մեղադրել:
Շատ է խոսվում Հենրիխ Մխիթարյանի մասին: Նա փայլում էր «Բորուսիայում»: Մոուրինյոն որոշեց մանչեսթերյան դերբիում նրան մեկնարկային րոպեներից չխաղացնել իր հարազատ դիրքում, իսկ հետո նաև պատժեց՝ փոխարինելով ընդմիջմանը: Ես ապշում եմ, երբ նրա մակարդակի մարզիչը նման քայլեր է կատարում: Ուեյն Ռունին խաղում է, որովհետև նա Անգլիայի հավաքականի ավագն է: Յուրաքանչյուր երկրպագու ծիծաղում է այդ իրավիճակի վրա: Մխիթարյանը երևի մտածում է` Ռունին նույնիսկ արժանի չէ կապել իմ կոշիկները: Նա նույնիսկ չի կարողանում վազել»,- նշել է Պարկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա