Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականներն առանց մարզիչ են մնացել
Ռուսաստանի կանանց և տղամարդկանց վոլեյբոլի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Վլադիմիր Ալեխնոն և Յուրի Մարիչևը պաշտոնանկ են եղել: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդսերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Լուրը գրում է lenta.ru-ն:
«Մարզիչների պայմանագրի ժամկետներն ավարտվել էր: Նրանք ոչ մի պարտականություն չունեն ֆեդերացիայի առաջ: Արդեն սկսվել են նոր մարզիչների որոնման աշխատանքները: Նրանց անունները կհրապարակվեն նոյեմբերի կեսերին»,- ասել է Շևչենկոն:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Ալեխնոյի գլխավորությամբ Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը գրավել է 4-րդ տեղը` կիսաեզրափակչում 0:3 հաշվով զիջելով Բրազիլիայի հավաքականին: Բրոնզե մեդալի համար պայքարում ընտրանին 2:3 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի հավաքականին: Կանանց հավաքականը պարտվել է քառորդ եզրափակչում` 0:3 հաշվով զիջելով Սերբիայի ընտրանուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա