Արշակ Կորյանն առաջին գոլը խփեց «Վիտեսի» կազմում
ՌԴ երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանն իր անդրանիկ գոլն է խփել հոլանդական «Վիտեսի» կազմում։ «Դե Դեյկի» հետ Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի խաղում 21-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել խաղավարտից 15 րոպե առաջ և 85-րդ րոպեին հաստատել հանդիպման վերջնահաշիվը՝ 7։2։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Հիշեցնենք, որ մինչ այս խաղը Կորյանն ընթացիկ մրցաշրջանում 1 հանդիպում է անցկացրել «Վիտեսի» հիմնական և 5-ը՝ երիտասարդական թիմերի կազմերում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա