Աֆրիկայի ամենահարուստ մարդն ուզում է գնել «Արսենալը»
Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ Ալիկո Դանգոտեն, մտադիր է առաջիկա 4 տարվա ընթացքում դառնալ «Արսենալի» լիարժեք սեփականատերը։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Սա առաջին անգամը չէ, որ նա հայտարարում է լոնդոնյան ակումբը գնելու մտադրության մասին։ Նշենք, որ «Արսենալի» համասեփականատերերից մեկը ռուս Ալիշեր Ուսմանովն է, որի բաժինը կազմում է 30 տոկոս։ Գլխավոր սեփականատերը մնում է Սթեն Կրոնկեն, ով տիրում է բաժնետոմսերի 67 տոկոսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա