Կարծում եմ, Արծվիկ Մինասյանը կգնա բնապահպանության նախարար. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար:
«Ազատություն»․ - Ասում են, որ Արծվիկ Մինասյանին գուցե նոր պաշտոն առաջարկվի, սպասում են նոր հրամանագրի: Ի՞նչ եք կարծում, նա կշարունակի՞ մնալ կառավարության կազմում:
Գալուստ Սահակյան․ - Ես կարծում եմ, որ ըստ էության՝ բնապահպանության նախարար կգնա:
«Ազատություն»․ - Այդ ուղղությամբ քննարկումներ գնո՞ւմ են:
Գալուստ Սահակյան․ - Բնականաբար ամեն օր քննարկումներ լինում են, և դա է պատճառը, որ միանգամից կառավարությունը չի գալիս:
«Ազատություն»․ - Դաշնակցությունը իր երեք պորտֆելները կպահպանի՞:
Գալուստ Սահակյան․ - Ես կարծում եմ՝ այո, երեք պորտֆելները կպահպանվեն:
«Ազատություն»․ - Իսկ Ձեզ չզարմացրե՞ց Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որ նա, ըստ էության, կառավարության անդամներին կոչ արեց վերջ տալ պրիմիտիվ գողությանը, այսինքն մի բան, որ եղել է մինչև իր նշանակումը: Դա հայտարարություն էր հանցագործության մասին:
Գալուստ Սահակյան․ - Սովորաբար թերթերը մի քիչ շատ ճոխացնում են: Դա վերաբերում էր հետևյալին, որ այն հիմնական սկզբունքները, որ կառավարությունը աշխատում է, այդտեղ չի կարելի գողություն անել: Ոչ թե պիտի մտածել գողական աշխարհի մասին, այլ՝ ինչպես որոշում կա, այդ որոշումը պիտի առաջ տանել:
«Ազատություն»․ - Բայց դա հայտարարություն չէ՞ր հանցագործության մասին, որ՝ վերջ տվեք տարբեր բարդ մեխանիզմներով գողություն կատարել պետական բյուջեից:
Գալուստ Սահակյան․ - Ես չեմ կարծում, որ դա որևէ մեկին վերաբերող հայտարարություն էր կամ այն տիպի հայտարարություն էր, որ դուք ներկայացնում եք այս պահին ինձ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Այո, պարոն վարչապետը այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել. Արծվիկ Մինասյան
- Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա. Արծվիկ Մինասյան
- Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում էկոնոմիկայի նախարար կնշանակվի Սուրեն Կարայանը. ՀԺ
- Արծվիկ Մինասյանը, հնարավոր է, բնապահպանության նախարար նշանակվի. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան