Էդգարդո Բաուսա. «Բարսելոնը» մեզ նամակ է հղում, որ չենք հոգում Մեսսիի մասին, բայց իրենք նույնն են անում»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան քննադատել է «Բարսելոնին» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հարձակվող Լիոնել Մեսսին մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 3 շաբաթ ժամանակով։
«Չեմ կարծում, որ «Բարսելոնի» բժիշկները տեղեկություն են թաքցնում։ 24 ժամվա ընթացքում ես կստանամ բոլոր տեղեկությունները։ Ինչպես երևում է, նրա վնասվածքը լուրջ է, և Մեսսին չի կարողանա մասնակցել Արգենտինայի հավաքականի առաջիկա երկու խաղին։
Ես զարմացած եմ, որ Լեոն մասնակցում է «Բարսելոնի» բոլոր խաղերին՝ ունենալով նույն խնդիրները։ «Բարսելոնը» մեզ նամակ է հղում, որ չենք հոգում Մեսսիի մասին, բայց իրենք նույնն են անում։
Բոլորս էլ ուզում ենք հոգ տանել նրա մասին։ Հույս ունենք, որ Բրազիլիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ նա շարքում կլինի»,- Բաուսայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա