Նա ճչում էր. «Դու Մեսսին չես»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ու կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆայի փոխհարաբերությունները ծայրահեղ լարված են։ Հավանաբար, Բեն Արֆան այլևս իր հնարավորությունը չի ստանա ՊՍԺ-ում։ Ավելի վաղ 29-ամյա կիսապաշտպանը չի հայտնվել թիմի վերջին 3 խաղի հայտացուցակներում, իսկ երեկ կայացած մարզման ժամանակ տեղի է ունեցել մի դեպք, որը, թվում է, վերջնականապես խաչ է քաշել ՊՍԺ-ում ֆրանսիացու խաղալու հեռանկարի վրա։
Մարզման ժամանակ գլխավոր մարզիչն առաջադրանք է տվել խաղացողներին, սակայն Բեն Արֆան սոսկ ցուցադրել է, որ կատարում է վարժությունը։ Դա շատ է զայրացրել Ունայ Էմերիին։
«Դու Մեսսին չես,- ճչացել է Էմերին։- Եթե դու նման մակարդակի ֆուտբոլիստ լինեիր, ես քեզ նույնիսկ մեկ բառ չէի ասի, բայց դու Մեսսին չես։ Դու ի վիճակի չես միայնակ խաղեր շահել»։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Բեն Արֆան ՊՍԺ-ում այլևս ապագա չունի։ Դատելով տեղի ունեցածից՝ կարելի է ասել, որ իրադարձությունների նման ընթացքի մեղավորը հենց ֆուտբոլիստն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա