Իսկոն հունվարին կլինի «Միլանի» տրանսֆերային առաջնահերթությունը
«Միլանի» չինացի ներդրողները համաձայնվել են հրավիրել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին։ Football.ua-ն տեղեկացնում է, որ մադրիդյան թիմի իսպանացի հարձակողական ոճի կիսապաշտպանը, ով իր ակումբում մշտական խաղային պրակտիկա չունի, հունվարին վարձավճարով կարող է տեղափոխվել «Միլան»։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբի չինացի ներդրողները ցանկանում են, որ արդեն հաջորդ մրցաշրջանում «Միլանը» խաղա Չեմպիոնների լիգայում, ուստի մտադիր են պայմանագիր ստորագրել աստղային ֆուտբոլիստի հետ։
Այդուհանդերձ, Իսկոյի՝ «Միլան» տեղափոխությունը կախված կլինի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշումից, ինչպես նաև խաղացողի ցանկությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա