Իտալիայում երկրաշարժի վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրո
Իտալիայում հաշվարկել են օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասների չափը։ Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վաչապետ Մաթեո Ռենցին:
«Նվազագույն գնահատականներով վնասը կազմում է առնվազն 4 մլրդ եվրո։ Մենք դեռևս գնահատել ենք վնասը առավել տուժած շրջաններում, որտեղ մարդիկ են զոհվել, իսկ շինությունների վնասվածքներ կան բազմաթիվ հարակից գոտիներում»,- ասել է վարչապետը։
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն էլ հայտնել է, որ տանիքից զրկված մոտ 3000 մարդու համար փայտե տներից ժամանակավոր ավանի կառուցումը 7 ամիս կպահանջի։
Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 297 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում երկրաշարժից 9 օր անց փլատակներից դուրս են բերել կենդանի շանը
- Իտալիայի թանգարաններն ավելի քան 600 հազար եվրո են հավաքել՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
- Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
- Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի