Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Եթե Ղասեմ Սոլեյմանին չլիներ, ապա Իրաքն ու Սիրիան կկործանվեին
Իրանը հույս ունի, որ Սիրիայում հրադադար հաստատելու գործում ամերիկացիները ռուսներին չեն խաբի,-իրանական «Ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ ԶՈւ հարցերով գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Սիրիայում հրադադար հաստատելու հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնությանը, մասնավորապես ասել է. «Հուսով ենք այս խաղի մեջ ամերիկացիները ռուսներին չեն խաբի, և այդ խաղում, ամերիկացիների շահերն ավելի չեն գերադասվի, իսկ Իրանի մասնաբաժինն ավելի չի նվազեցվի: Իրանի Իսլամական Հանրապետության պետական պաշտոնյաները պետք է ուշադիր լինեն, որ այս երկու գերտերությունների գործողությունների միջև Իրանի շահերը չանտեսվեն»:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատարը, կարևորելով ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Սիրիայում և Իրաքում ծավալած գործունեությունը, նշել է, որ եթե գեներալ Սոլեյմանին չլիներ, ապա Իրաքն ու Սիրիան կործանվել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում