Հարավային Կորեան առաջարկում է Հյուսիսային Կորեային զրկել ՄԱԿ-ի անդամակցությունից
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությանը կոչ է արել մտածել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը կազմակերպության անդամակցությունից զրկելու մասին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
«Հյուսիսային Կորեան մշտապես խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ցուցադրաբար անտեսում է իր պարտավորությունները, մասնավորապես Անվտանգության խոհրդի որոշումների կատարումը: Այդ պատճառով հիմա ճիշտ ժամանակն է լրջորեն մտածել այն մասին՝ արդյոք արժանի է Հյուսիսային Կորեան լինի խաղաղություն քարոզող կազմակերպության անդամ»,- ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Փհենյանն իր գործողություններով «խաթարում է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի և Անվտանգության խորհրդի հեղինակությունը»: Ըստ Յուն Բեն Սեի, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նկատմամբ անհրաժեշտ է նոր պատշամիջոցներ կիրառել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան