«Մանչեսթեր Սիթին» ընդմիշտ կորցնո՞ւմ է ավագին
Չորեքշաբթի Կոմպանին «Սուոնսիի» հետ գավաթային խաղում ասպարեզ դուրս եկավ մեկնարկային կազմում։ «Քաղաքաբնակների» ավագը վնասվածքի պատճառով չէր խաղացել 2016 թ. մայիսից, երբ վնասվածք ստացավ «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում։
«Սուոնսիի» հետ հանդիպման ավարտից ոչ շատ առաջ Կոմպանին կրկին վնասվածք ստացավ և գնաց հանդերձարան։
Անգլիայում նրա կարիերան վտանգված է բազմաթիվ վնասվածքների պատճառով, քանի որ ավելի քան 1 տարի գրեթե չի խաղացել։
Ծնկատակի ջլի 3 վնասվածքի պատճառով նա բաց է թողել 89 օր, իսկ ազդրի վերջին վնասվածքը նրան շարքից դուրս է թողել 47 օրով։ Երեք անգամ Կոմպանին վնասել է սրունքը և 143 օր մնացել առանց ֆուտբոլի։ 2008 թ. մատի վնասվածքը նրան 84 օր թողել է առանց խաղադաշտի։ Այլ վնասվածքների պատճառով շարքից դուրս է եկել 26 և 28 օրով։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Ընդամենը 417 օր, և դեռ հայտնի չէ, թե որքան բաց կթողնի «Սուոնսիի» հետ խաղում ստացած վնասվածքից հետո։ Շատ ֆանատներ կարծում են, որ հանուն իր առողջության՝ Կոմպանին պետք է մտածի կարիերան ավարտելու մասին։ Հաղորդվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն էլ հաճախ է մտածում այդ մասին։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս ունի, որ բելգիացու վնասվածքը լուրջ չէ, և շուտով նա կարող է վերականգնել նախկին որակները ու կրկին դառնալ թիմի առանցքային խաղացողը։ Սակայն հաղորդվում է, որ կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը Գվարդիոլայի թիվ 1 խնդիրն է լինելու 2017 թ. ամռանը։ Գլխավոր թեկնածուն «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա