Ուեյն Ռունի. «Ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ են խոսում»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին արձագանքել է իր հասցեին երկրպագուների ու մամուլի հնչեցրած քննադատությանը։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
«Ինձ քննադատում են ողջ կարիերայիս ընթացքում, հատկապես՝ վերջին ժամանակներս, սակայն սա ֆուտբոլ է։ Ես լսում եմ մարզիչներին, թիմակիցներիս ու մերձավորներիս, բայց ոչ կողմնակի մարդկանց, որոնց խոսքերը, որպես կանոն, հիմարություն են։
Ես պետք է կենտրոնանամ, քրտնաջան աշխատեմ։ Դա արել եմ ողջ կարիերայիս ընթացքում։ Շատ եմ աշխատել և հանուն թիմի արել եմ հնարավոր ամեն բան։
Խաղում եմ տարբեր դիրքերում, սակայն մարզիչը հստակ հասկացրել է, որ ես կամ հարձակման գծում եմ խաղալու, կամ «տասնյակի» դիրքում։ Այդպիսին է նրա մոտեցումը։
Ոչ միայն ես, ողջ թիմն է ջանասիրաբար աշխատում։ Մենք անհաջող շաբաթ ունեցանք, սակայն կձգտենք շտկել իրավիճակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա