Պալոտտան ուզում է վաճառել «Ռոմայի» բաժնետոմսերի 40 տոկոսը
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան հանդիպումներ է անցկացնում՝ փնտրելով «ռազմավարական գործընկերոջ», որը պատրաստ կլինի գնել ակումբի բաժնետոմսերի 40 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, հաջորդ շաբաթ Պալոտտան կայցելի Լոնդոն, որտեղ կհանդիպի 3 բանկի ղեկավարների հետ։
«Մենք պետք է վճարունակ ներդրող ու ռազմավարական գործընկեր ունենանք, որպեսզի մարզադաշտ կառուցենք,- ասել է Ջեյմսը։- «Ռոման» ի վիճակի է ավելացնել իր ներքին կապիտալը և եկամուտ բերել մեր արտաքին գործընկերոջը»։
Պատճառներից մեկը, թե ինչու է Պալոտտան այդքան ակտիվորեն գործընկեր փնտրում, այն է, որ «Ռոման», ի հեճուկս ակնկալիքների, չի կարողացել մտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Դա ակումբին զրկել է մոտավորապես 40 մլն եվրոյից։
Նախագահը նաև կարծում է, որ նոր մարզադաշտի կառուցումից հետո ակումբի արժեքը կարող է հասնել 2 մլրդ դոլարի։
2011 թ. Պալոտտան ակումբի բաժնետոմսերի 67 տոկոսը ձեռք է բերել 70,3 մլն եվրոյով ու ժամանակին զուգընթաց նկատելիորեն ավելացրել է իր բաժնեմասը։ 2012 թ. նա դարձել է ակումբի նախագահ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա