Պուչինիի «Տոսկա» օպերան կներկայացվի հայաստանյան բեմում
Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» երեք գործողությամբ օպերայի պրեմիերան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Ներկայացման ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն, նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը: Բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև Մոսկվայից հրավիրված լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը: Այս մասին Panorama.am-ին տեղեացրեցին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից:
Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեկան դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջև լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը: