Ռոբերտ Լևանդովսկի. «Չեմ կասկածում, որ կերկարաձգեմ պայմանագիրը «Բավարիայի» հետ»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաստատել է, որ բանակցություններ է վարում ակումբի հետ՝ միտված պայմանագրի երկարաձգմանը։ Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ.։ Մյունխենյան ակումբը պլանավորում է համագործակցության ժամկետը երկարաձգել ևս երկու տարով։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Լևանդովսկին տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ կստանա։
«Մեկ անգամ չեմ ասել ու կրկնում եմ. մենք լուծում կգտնենք «Բավարիայի» հետ,- 28-ամյա լեհ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես չեմ կասկածում պայմանագրի երկարաձգմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա