Վարդևան Գրիգորյանը Գյումրիում կշարունակի ընտրապայքարը
Գյումրու ավագանու անդամի ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը կշարունակի ընտրապայքարը: Այդ մասին Գյումրիում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը, նախաքննական մարմնի հաղորդմամբ՝ ինքնասպանություն է գործել սեպտեմբերի 20-ին։ Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դիակը։
«Ցուցակում փոփոխություններ չեն լինելու, և այն շարունակելու է գլխավորել Վարդևան Գրիգորյանը: Ես գլուխ եմ խոնարհում պարոն Գրիգորյանի այդ որոշման առաջ: Առավոտյան նա փոխանցեց, որ թիմը պետք է պայքարի, նաև՝ հանուն Արշակի հիշատակի, որ կարողանանք կառուցել այն Գյումրին, որտեղ տեղ չի լինի կրիմինալին», -հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արշակ Գրիգորյանի ինքնասպանության շրջակա տարածքից առգրավվել են տեսագրությունները
- Ինքն աջլիկ էր, բայց ձախ կողմից է եղել հրազենից հարվածը. ԲՀԿ-ականը՝ թեկնածուի որդու մահվան մասին
- ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը որևէ կերպ կապված չէ Գյումրու քաղաքական գործընթացների հետ. Գլխավոր դատախազ
- Պարզվում են Արշակ Գրիգորյանի ինքնասպանության պատճառները. ՔԿ
- ԲՀԿ թեկնածուի որդու մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
- ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հրազենային վիրավորումով հայտնաբերել են իրենց տան նկուղում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին