ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Բրեդ Բիթի գործով հետաքննություն է սկսել
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկություններ է հավաքում դերասան Բրոդ Փիթի՝ իր երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ լուրերի առնչությամբ։ Այդ մասին տեղեկացրել է AP-ն, գրում է «РИА Новости» գործակալությունը։
Բյուրոյի ներկայացուցիչ Լորա Էմիլլերը հայտարարել է, որ ԱՄՆ ՀԴԲ-ն երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների առնչությամբ սեփական հետաքննությունն է սկսել։ Փիթին մեղադրում են այն բանի համար, որ իբր թե նա ափերից դուրս է եկել՝ ցուցաբերելով կոպտություն ինչպես բանավոր, այնպես էլ ֆիզիկապես իր իրեխաների նկատմամբ։
Նկատենք, որ հոլիվուդյան հայտնի TMZ պարբերականը հաղորդել էր, որ ավելի վաղ հետաքննություն էր սկսել նաև Լոս Անջելեսի ոստիկանությունը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ զույգը ամուսնալուծվում է՝ «ամուսինների միջև առկա անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում