ՖԻՖԱ-ն արգելել է Կրկիչին՝ խաղալու Սերբիայի հավաքականում
ՖԻՖԱ-ն մերժել է Սերբիայի ֆուտբոլային միության դիմումը՝ թույլատրելու «Ստոկ Սիթիի» հարձակվող Բոյան Կրկիչին՝ փոխելու մարզական քաղաքացիությունը։ Ազգությամբ սերբ ֆուտբոլիստը ծնվել է Կատալոնիայում ու «Բարսելոնի» սան է։
2008 թ. նա Իսպանիայի հավաքականի կազմում միակ հանդիպումն անցկացրել է Հայաստանի ընտրանու հետ՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսում։ Քանի որ այն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպում էր, ֆուտբոլիստը համարվում է Իսպանիայի ազգային թիմի անդամ և չի կարող պաշտոնական հանդիպումներ անցկացնել այլ երկրի հավաքականի կազմում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա