Գյումրիում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 կուսակցություն և 1 դաշինք.«Ժամանակ»
Երեկ ավարտվել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինքի և կուսակցությունների համամասնական ցուցակներով առաջադրված ավագանու թեկնածուների ինքնաբացարկ հայտարարելու վերջնաժամկետը։ Գյումրիում ընդհանուր թվով ինքնաբացարկ է հայտնել 11 թեկնածու։
«Երեկ ինքնաբացարկ են հայտնել ԳԱԼԱ և ԲՀԿ-ի մեկական թեկնածու՝ ԳԱԼԱ կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Յուրա Աթոյանը և ԲՀԿ կուսակցության ցուցակով՝ Երեմ Եղիազարյանը։ Այսպիսով՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրիում կմասնակցի 10 կուսակցություն և 1 դաշինք՝ 411 թեկնածուներով»,-գրել է «Ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա