Հոկտեմբերի 2-ին 300-ից ավելի համայնքներում դարձյալ ընտրություններ են
Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 6 մարզերում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր: Ընդհանուր առմամբ, ընտրություններ կկայանան 372 համայնքում:
Բացի այդ, այդ օրը Գյումրիում և Վանաձորում կկայանան ավագանու անդամի ընտրություններ, որոնց արդյունքում այդ քաղաքները կունենան քաղաքապետեր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարներ կընտրվեն 292 համայնքներում, իսկ ավագանու անդամ՝ 339 համայնքներում:
Համայնքների ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր 738 թեկնածու, որոնցից իրենց փաստաթղթերը մինչև գրանցման ժամկետը հետ է վերցրել 49 մարդ, իսկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 166 քաղաքացի: Այսպիսով, ընդհանուր առմամբ հոկտեմբերի 2-ին համայնքներում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 523 թեկնածու, որից 507-ը տղամարդիկ են, 16-ը՝ կանայք:
Ինքնաբացարկի ժամկետը լրացել էր սեպտեմբերի 22-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների վերաբերյալ անհասկանալի բովանդակությամբ դիմում-բողոքներ են ներկայացվել. Տիգրան Մուկուչյան
- Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան