Հանրային դրամահավաք՝ «ՌեԱնիմանիան» անկախ պահելու համար
«ՌեԱնիմանիան» դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանասավորման հարթակում:
Կազմակերպիչների փոխանցմամբ, հանրային դրամահավաքը կազմակերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով: Դրա նպատականերից մեկն էլ փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկայի վերականգնումն է, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը, իրականացնել շնորհանդեսներ, շփվել մյուս մասնակիցների և հազարավոր այցելուների հետ։
Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնը կարող է ստեղծել համագործակցության հարթակ արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարների համար, ինչը նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։
«Մեր երիտասարդները տաղանդավոր են, էնեգիայով լի. մենք պետք է նրանց համար աշխատելու, ստեղծագործելու և նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծենք: Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, և մենք ձեր նվիրատվության կարիքն ունենք այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար»,-ասել է Վ. Քասունին:
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և միջազգային տարբեր հարթակներում հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր, սեմինարներ։
«Ռեանիմանիա»-ն իր ստեղծման օրվանից հյուրընկալել է մոտ 150 անիմատորի, պրոդյուսերի, ոլորտի զարգացման մասնագետների, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից ... Ամեն տարի ավելանում է հայտերի թիվը. միայն անցած տարի փառատոնը ունեցել է 1000 ֆիլմերի հայտեր 87 երկրներից։ Փառատոնն իր ստեղծման օրվանից ի վեր ունեցել է ավելի քան 25 000 հանդիսատես։
Հանրային դրամահավաքի արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին