ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է.«Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը: Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ: Բայց ասում են` 16-րդ համագումարը տարբերվելու է նախորդներից, հատկապես վերջին փոփոխությունների համատեքստում, երբ Հանրապետականը որդեգրել է ինքնամաքրման, բուռն փոփոխությունների և երկիրը երկիր դարձնելու քաղաքականությունը:
Համագումարը նախորդելու է 2017թ. ԱԺ ընտրություններին, մինչ այդ դեռ բազում փոփոխություններ կլինեն` թե կադրային, թե կառուցվածքային։ Համագումարում էլ հանրագումարի կբերեն այդ ամենը, կամփոփեն եւ կտան ընտրությունների մեկնարկը։ Պարզ կդառնա ՀՀԿ-ականների ապագան` ով ինչ է անելու եւ որտեղ: Համագումարում կընտրվի ՀՀԿ նախագահը, գործադիր մարմնի կազմը, կլինեն հաշվետվություններ, բազմաթիվ ելույթներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա