Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն միջազգային հեղինակավոր մրցաշարի
Հոկտեմբերի 1-ին Անգլիայում մեկնարկում է «Այլ օֆ Մեն» շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Այս տարվա մասնակիցների թվում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա