Քննարկվել է ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը
Այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Քննարկումը գլխավորել է վարչապետ Կարեն Կարապետյան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես, «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները:
Հարակից հրապարակումներ`
- Մի շարք գերատեսչություններ վարչապետին 2017թ. պետբյուջեի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել
- Պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին