Freedom House. Ալիևը պատասխանատու է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման համար
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության կողմից Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ամրապնդման և քաղաքացիական ազատությունների ու քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացի վերաբերյալ հրապարակած զեկույցների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը առիթ է հանդիսացել, որպեսզի «Freedom House»-ը հանդես գա նոր հայտարարությամբ՝ ի պատասխան Ալիևի քննադատության: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Դանիել Քալինգաերթ. «Freedom House»-ի գործող նախագահ.«Նախագահ Ալիևը ամենամեծ պատասխանատվությունն է կրում վերջին տասնամյակում Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի խախտումների, այդ թվում քաղաքացիական հասարակության ակտիվիստներին անհիմն ազատազրկելու և քաղաքական ակտիվությունը խեղդելու համար, որոնք նպատակ են հետապնդել երկրի ներսում վերացնել քաղաքական բազմակարծությունը: Ալիևը մնացել է իշխանության՝ ի շնորհիվ կեղծված ընտրությունների, իսկ այդ ընթացքում նրա ընտանիքի անդամները զբաղված են եղել ավելի հարստանալով: «Freedom House»-ը շարունակելու է կատարել իր աշխատանքը՝ ուշադրություն հրավիրելով Ալիևի կառավարության խախտումների վրա»:
Սեպտեմբերի 20-ին ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկը մեջբերել է Իլհամ Ալիևի քննադատական խոսքը՝ ուղղված Եվրոպական Պառլամենտին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) և «Freedom House»-ին՝ Ադրբեջանում ընտրությունները կասկածելի համարելու և երկրում մարդու հիմնարար իրավունքները խախտված համարելու համար:
Ադրբեջանն «Ազատությունն աշխարհում-2016» և «Մամուլի ազատություն-2016» տարեկան զեկույցներում գնահատվել է որպես անազատ երկիր, մասամբ ազատ է ճանաչվել «Freedom of the Net 2016» զեկույցի շրջանակներում և ժողովրդավարության ցուցանիշի համար ստացել է 6,86 ինդեքսը 1-7 բալանոց գնահատման համակարգում, որտեղ 7 միավորը հնարավոր ամենավատ գնահատականն է ժողովրդավարության ասպարեզում ունեցած առաջընթացի համար»,-նշվում է «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան