Google-ն ուզում է գնել Twitter-ը
Թվիթերը բանակցություններ է վարում մի քանի տեխնոլոգիական և մեդիաընկերությունների հետ՝ իր վաճառքի վերաբերյալ: Պոտենցիալ գնորդների թվում է Google-ը և Salesforce.com-ը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով CNBC-ին:
Հաղորդվում է, որ միկրոբլոգների ծառայության բաժնետոմսերի գներն աճել են 15 տոկոսով՝ պոտենցիալ վաճառքի մասին տեղեկատվությունից հետո: Համոզվածություն չկա, որ գործարքը կկայանա, բայց աղբյուրներից մեկը հայտնել է, որ մինչև տարեվերջ կարող են ավարտվել ընկերությունը վաճառելու մասին բանակցությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում էր քննարկել ընկերությունն ամբողջությամբ, կամ առանձին ծառայությունների, հնարավոր վաճառքի մասին հարցը: