Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում էկոնոմիկայի նախարար կնշանակվի Սուրեն Կարայանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը։
«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցոթյուն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն։
Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով և ինտեգրացման հարցերով։ Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով»,-նշել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին