Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ
Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի մասնակից երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Նրանք թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։
Այսօր հաղթած աշակերտներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետը: Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն ու երևանյան թիմի ղեկավար-մարզիչները:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տ. Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև ուսուցիչների աշխատանքը՝ նկատելով, որ երեխաների տպավորիչ ձեռքբերումները, ըստ էության, նրանց ներդրած ջանքերի գործնական արդյունքն են:
Առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտներ: Օլիմպիադայի նպատակն է ի հայտ բերել մեծ քաղաքների դպրոցականների տաղանդավոր աշակերտներին, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և քիմիա առարկաներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին