Չինական կորպորացիան մտադիր է Հայաստանում ներդրումներ կատարել
Չինական «AVIC International» միջազգային կորպորացիան հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները: Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը այս մասին հայտնել է կորպորացիայի նախագահ Լիու Ջունը:
Կառավարության ղեկավարը ողջունել է Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու «AVIC International»-ի նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել:
Կառավարության հասարակայնությանհետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը: