Եգիպտոսում ներգաղթյալների նավի խորտակումից զոհերի թիվն ավելացել է
Միջերկրական ծովում Եգիպտոսի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների նավի խորտակման վայրում աշխատանքը շարունակող փրկարարները գործողության սկզբից ի վեր ջրից դուրս են բերել 163 մահացածի մարմին:
Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած:
Նավը, որում տարբեր տվյալներով եղել է 400-600 անօրինական ներգաղթյալ Աֆրիկայի տարբեր երկրներից, խորտակվել է սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Եգիպտոսի առափնյա տարածքից 12 կմ հեռու: Առափնյա ծառայությանը հաջողվել է փրկել ավելի քան 150 մարդու:
Ուղևորների թվում հիմնականում եղել են Սուդանից, Եգիպտոսից և այլ աֆրիկյան երկրներից գաղթածներ: