Երևանում առաջին անգամ կանցկացվի Սպառազինությունների միջազգային ցուցահանդես
Հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կկայանա Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը: ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան