Ս. Ավագյանն առաջարկում է Արցախում գենետիկական հետազոտություն անցկացնել
«Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանն Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն առաջարկել է Արցախում սկսել փորձարարական ծրագիր: Այն նախատեսում է գենետիկական հետազոտություն անցկացնելու նպատակով նմուշառել 3-4 սերունդ արցախյան ծագում ունեցող անձանց:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կատարվելիք հետազոտությունների արդյունքների տվյալների շնորհիվ՝ հանրային առողջապահությունը կհասնի արդի բժշկության պատշաճ մակարդակի՝ հնարավորություն ընձեռելով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացներում արդյունավետորեն կիրառել գիտության վերջին նվաճումները:
Ա. Հարությունյանը վստահեցրել է, որ Արցախի կառավարությունը հնարավորինս կօժանդակի հիմնադրամի կողմից Արցախում նախատեսվող հետազոտությունների կազմակերպմանը:
Արցախի վարչապետի հետ հանդիպմանը հիմնադրամի ներկայացուցիչները շ ներկայացրել են հիմնադրամի՝ Հայաստանի գենետիկ քարտեզագրման գլխավոր ծրագիրը, որում ներառված է նաև Արցախը: Ս. Ավագյանը ներկայացրել է 20 նմուշների հետազոտության արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա