Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար. Մուկուչյան
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ և արդար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Հիմք ունենալով բոլոր փաստական տվյալները, կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են ազատ և արդար Ընտրական օրենսգրքին համապատասխան», -հավելեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով, այդ ընտրությունների ժամանակ եղել են համայնքներ, որտեղ ընտրական գործընթացին հետևել են 4 տասնյակից ավելի դիտորդներ, վստահված անձիք, լրատվամիջոցներ: «Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը», -նկատեց Տիգրան Մուկուչյանը:
Ամփոփելով սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները, Մուկուչյանը ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի պաշտոնների համար առաջադրվել է 408 թեկնածու՝ անկուսակցական էր 144 թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունից՝ 1, «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունից՝ 1, «Բարգավաճ Հայաստանից»՝ 6 թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ 2 թեկնածու, ՀՅԴ-ից 15 թեկնածու, ՀՀԿ-ից՝ 230, Հայկական Վերածնունդից՝ 6 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 3 թեկնածու:
Ինչ վերաբերում է առաջադրումներին, ապա ըստ ներկայացված տվյալների, ինքնաառաջադրման կարգով առաջադրվել է համայնքի ղեկավարի 218 թեկնածու, «Բարգավաճ Հայաստանից»՝ 1, ՀՅԴ-ից՝ 1, ՀՀԿ-ից՝ 180, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից՝ 5 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 թեկնածու:
Այսպիսով, ընտրությունների արդյունքում 58 համայնքում ընտրվել են նոր ղեկավարներ, որոնցից 8-ը խոշորացված համայնքներ են եղել՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Սյունիքի մարզի Գորայք, Գորիս, Մեղրի, Տեղ համայքները և Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայքնները:
20 համայքններում չեն առաջադրվել գործող համայնքների ղեկավարներ, իսկ 30 համայնքում գործող ղեկավարը չի ընտրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին