Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը
Մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ ս. թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացնի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գիտաժողով-փառատոնն աննախադեպ իրադարձություն է կոմիտասագիտության և հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների և միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով:
«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ծրագրի փառատոնային հատվածի բացումը:
Համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Հայաստանից հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):
«Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովիբացումը կկայանա սեպտեմբերի 27-ին:
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասը և նրա կյանքը մարդկային ոգու բարձունքի օրինակ են. Սպիվակով
- Արաքս Մանսուրյան. Զարմանալի է, երբ երգում եմ Կոմիտաս, հուզվում են՝ առանց հասկանալու բառերի իմաստը
- 80 տարի առաջ, այս օրը մահացավ Մեծն Կոմիտասը (լուսանկարներ)
- «Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը» (լուսանկարներ)
- Տիգրան Մանսուրյան. Մեծագույն սխրանք է այն, ինչ արել է Կոմիտասը
- «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով». Ցուցահանդես՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
- Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը
- «Կոմիտասը բնության հրաշքներից է» (լուսանկարներ)
- Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել և չի տառապել մտագարությամբ. Ապացուցում է բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը
- Սերժ Սարգսյան. Կոմիտասը մեր երգարվեստի Մաշտոցն է. նա պետք է դառնա համաշխարհային գործիչ, որին ուսումնասիրում են
- «Կոմիտասը մեր կողքին». համերգ Կամերային երաժշտության տանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին