Ի՞նչ կտա Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը
Իմ որոշումը չէ, ինչ որ լինի, կլինի,- լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու առաջարկ ստացե՞լ է, կամ՝ եթե ստանա՝ կընդունի՞, թե՞ ոչ:
Հարցին, թե՝ ինչ-որ բան կտա՞ Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանից լինելը՝ նա պատասխանեց. «Այո, կտա: Այստեղ պետք է հստակ հասկանալ՝ ինչ կտա, բայց մյուս կողմից էլ պետք է մտածել, որ քարտուղարը գործում է ըստ կանոնադրության՝ պայմանագրերի շրջանակում: Կարող է դրանց շրջանակում ավելի արդյունավետ դարձնել կազմակերպությունը, Հայաստանի տեսանկյունից լուծել այն խնդիրները, որոնք կապահովեն մեր անվտանգությունը: Դա այդ պաշտոնը հնարավորությունը տալիս է»:
Միաժամանակ նա հավելեց, որ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը, ուժեղացում է երկիրը:
Նշենք, որ այս տարի ՀՀ-ն ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, հոկտեմբերին այստեղ անցկացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հավաք, որի ժամանակ էլ որոշվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը: Ըստ պայմանավորվածության՝ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարն է. Վահրամ Բաղդասարյան
- Կորյուն Նահապետյանը՝ Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղար նշանակվելու մասին
- ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին