Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» չպետք է լինի այն ակումբը, որը ֆուտբոլիստների է վաճառում»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է տեղեկությունները, որ ակումբը վերջին 6 տարվա ընթացքում Եվրոպայում բոլորից շատ է վաստակել տրանսֆերային գործարքներից՝ խաղացողներին գործուղելով մայրցամաքի ուժեղագույն 5 առաջնությունը ներկայացնող ակումբներ։
«Լիվերպուլը» չպետք է լինի այն ակումբը, որը ֆուտբոլիստներին վաճառում է։ Դա շատ բանի մասին է խոսում. ակումբը փոխվում է, այն այնքան էլ հաջողակ չէ, որքան բոլորն ուզում են, ուստի փոփոխություններ են անհրաժեշտ։
Անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք բավական զբաղված էինք։ Ես չեմ ուզում, որ միշտ այդպես լինի։ Հաջողակ թիմերը շատ բան չպետք է փոխեն։ «Լիվերպուլը» չպետք է վաճառի։ Ոչ ոք չի զանգահարում մեզ ու չի ասում. «Վաճառեք, մեզ փող է պետք»։ Ողջ խնդիրը հարմար կազմի ընտրության մեջ է։
Սովորաբար ես տրանսֆերային շուկայում այնքան զբաղված չեմ, որպեսզի բաց թողնեմ 5-6 խաղացողի, սակայն մեր կազմը բավական մեծ էր։
Հրավիրել ենք այն խաղացողներին, որոնց ցանկանում էինք տեսնել թիմում։ Եթե ամեն ինչ լավ անցնի, հաջորդ մրցաշրջանում ևս 6 ֆուտբոլիստի գնման կարիքը չենք ունենա։ Վստահում ենք այս թիմին։ Դա լավ նշան է»,- Կլոպի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա