Ֆաբրեգաս. «Մտադիր չեմ հաշտվել հավաքականում ելույթներն ավարտելու մտքի հետ»
Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ չի պատրաստվում հաշտվել Իսպանիանի ազգային հավաքականի կազմում տեղը կորցնելու մտքի հետ։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հույսեր չի կապում նրա հետ։
«Ես զանգ եմ ստացել Լոպետեգիից։ Նա հաղորդեց, որ չի պատրաստվում ինձ հավաքական հրավիրել։ Այդ զանգի համար շատ երախտապարտ եմ նրան։ Սակայն չեմ կարող հաշտվել հավաքականում ելույթներն ավարտելու մտքի հետ։ Ներկա պահին անհրաժեշտ է աշխատել, աշխատել ու կրկին աշխատել»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Խոսելով ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումների մասին՝ Ֆաբրեգասն ասել է. «Տաղանդավոր ֆուտբոլիստներն օրեցօր ավելի շատ են տանջվում։ Հաղթելու գաղափարի փոխարեն գերակշռում է չպարտվելու միտքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա