ԿԳ նախարարը ներկայացրել է բուհական բարեփոխումների իր տեսլականը
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այս երկու ուղղությունները համարում է կարևորագույնները՝ բուհերի խոշորացում և հզորացում` ցանցային համալսարանական համակարգի ստեղծմամբ և համալսարանական ինքնավարություն` ֆինանսավորման և կառավարման ներքին ժողովրդավարական մեխանիզմների ներդրմամբ:
Բուհական համակարգի բարեփոխումների իր տեսլականը նա ներկայացրել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ բանկի ֆինանսական աջակցության հաջորդ մասնաբաժինը կհատկացվի բուհական համակարգի բարեփոխումներին:
Մկրտչյանի գնահատմամբ, եթե մեկնարկեն գլոբալ բարեփոխումներ, Հայաստանում գործող 2 միջպետական համալսարանների (Ամերկյան և Ֆրանսիական) մոդելները կարող են օրինակ ծառայել:
«Մեզ համար կարևոր է գտնել բուհերի կառավարման և ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել կամ իրավակազմակերպական ձև. ներկայիս գործող հիմնադրամների տարբերակը ամբողջությամբ չի կարգավորում համալսարանական խնդիրները: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանել համալսարանների իրավակազմակերպական ձևը, որը կլուծի բուհական համակարգի առջև կանգնած խնդիրները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:
«Հայաստանի կրթության բարելավում» (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեն կահավորել է կրթության բովանդակային բաղադրիչների սահուն իրականացումը:
Նա ընդգծել է, որ իրենց նախագծերի մշակման գործում չափազանց կարևորում են տվյալ համակարգի պատասխանատուների կողմից ներկայացվող ոլորտի կարիքների նկարագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները