Քեյլոր Նավասը շարք է վերադարձել
Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Քեյլոր Նավասն ապաքինվել է վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Նավասին ընդգրկել է այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր հավակնում են հանդես գալ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղում: Ներկա պահին դարպասապահը լիովին ապաքինվել է և գտնվում է լավ մարզավիճակում:
«Ասել էի, որ Նավասի վերադարձն արագ տեղի կունենա: Անցավ մի քանի օր և նա վերադարձավ: Վաղվա հանդիպման համար կխոսեմ 2 դարպասապահների հետ, որից հետո որոշում կկայացնեմ, թե նրանցից ով դուրս կգա խաղադաշտ»,- ասել է Զիդանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա