«Փոքրիկ երգիչները» Հայաստանի յուրօրինակ մշակութային դեսպաններ են. Գերնոտ Էրլեր
Բեռլինի հայտնի ֆիլհարմոնիկ համերգասրահում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը` ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարներ Է. Նալբանդյանի և Ֆ. Վ. Շտայնմայերի բարձր հովանու ներքո: Այս մասի հայտնում են երգչախմբի մամուլի ծառայությունից:
Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերը:
Իր խոսքում դեսպանը նշել է, որ աշխարհի լավագույն բեմերը նվաճած հայաստանյան մանկապատանեկան երգչախումբը` «Հայաստանի փոքրիկ երգիչները», լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, լավագույն օրինակն է հայ ժողովրդի ձգտման` խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու:
Գ. Էրլերը, շնորհավորհելով Հայաստանի անկախության տոնի առթիվ, նշեց, որ այս տաղանդաշատ երեխաները Հայաստանի յուրօրինակ մշակութային դեսպաններ են:
Համերգին և նրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին ԳԴՀ կառավարության, Բունդեսթագի անդամներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Երկրամասերի նախարարներ, քաղաքապետեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգացանկը կազմված էր Կոմիտասի, Մաշտոցի շարականներից, հայկական ժողովրդական բանահյուսության գործերից, ինչպես նաև Դեբյուսիի, Ռոջերսի ստեղծագործություններից, որոնց կատարումներն արժանացան գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Համերգային շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները Գերմանիայում հանդես կգան նաև Կարլսռուհե և Հալե քաղաքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում