Դիեգո Կոստան հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ
ՊՍԺ-ի մարզչական շտաբն անցած ամռանը պլանավորում էր համալրել հարձակման գիծը։ Ինչպես տեղեկացնում է sovsport.ru-ն, ֆրանսիական ակումբը հույս ուներ Դավիդ Լուիսի՝ «Չելսի» տեղափոխության գործընթացում ներգրավել նաև լոնդոնյան թիմի հարձակվող Դիեգո Կոստային։ Նշվում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Ֆրանսիա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոստան որոշել է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո», սակայն «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան համոզել է մնալ թիմում։ Ավելացնենք, որ իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ՊՍԺ-ն բանակցություններ է վարել նաև մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա