Եղնիկում վիճակահանության արդյունքում գյուղը կղեկավարի ուսուցիչ թեկնածուն
Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում նախօրեին կայացած վիճակահանության արդյունքում գյուղը կղեկավարի Արծրուն Սարգսյանը: Panorama.am-ին հայտնեց թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:
Հիշեցնենք, որ այստեղ գործող համայնքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված գործող գյուղապետ Աշոտ Առաքելյանը և նույն գյուղի դպրոցի ուսուցիչ Արծրուն Սարգսյանը քվեարկության արդյունքում ստացել էին հավասար քանակությամբ ձայներ՝ 107: Հաղթողին, օրենքի համաձայն, որոշելու էին վիճակահանությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան