Էնրիկե. «Մեսսիի վնասվածքը վատ նորություն է ոչ միայն «Բարսելոնի» երկրպագուների համար»
Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լիոնել Մեսսիի վնասվածքի մասին։
«Միակ բանը, որ տեղի է ունենում, այն է, որ մենք միշտ աշխատում ենք, որպեսզի ֆուտբոլիստն ավելի լավը դառնա։ Իսկ այն, որ խաղացողը վնասվածք է ստանում, միշտ վատ նորություն է։ Այն, որ վնասվածք է ստացել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, վատ նորություն է ոչ միայն «Բարսելոնի» երկրպագուների, այլև ողջ ֆուտբոլի համար։ Ես գերադասում եմ բանավեճի մեջ չմտնել՝ կապված Մեսսիի հետ, որովհետև դա միայն կխորացնի իրավիճակը։ Լեոյի հետ մենք ուժեղ ենք, բայց նաև գերազանց թիմ ունենք։ Հույս ունենք, որ վնասված բոլոր ֆուտբոլիստները հնարավորինս արագ կվերականգնվեն»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա