Մոսկվայում անցկացվելու է կորեական ազգային մշակույթի փառատոն
Մոսկվայում սեպտեմբերի 25-ին անցկացվելու է կորեական մշակույթի փառատոն: Այն կայանալու է «Կարմիր Պրեսնյա» այգում: Այս մասին հայտնում են doramakun.ru կայքը:
Տոնակատարության հյուրերը կծանոթանան կորեական ազգային երաժշտությանը, կհամտեսեն ազգային ճաշատեսակներ, կդիտեն կորեական կինո և կծանոթանան կորեական ճարտարապետության և նորաձևության հետ:
Փառատոնին բոլոր ցանկացողները կարող են պատրաստել հովհար և մասնակցել վարպետության դասերի: Երեխաներին կզվարճացնեն կորեական հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:
Փառատոնի նպատակն է Կորեայի ազգային մշակույթի հանրահռչակումը, ռուս և կորեացի ժողովուրդների միջև համագորակցության խորացումը: Միջոցառումներն անցկացվում են ՌԴ մայրաքաղաքի իշխանությունների աջակցությամբ: