Սինգապուրում ահաբեկչության դեմ պայքարելու համար բջջային հավելված է ստեղծվել
Սինգապուրի իշխանությունները SGSecure անունով բջջային հավելված է թողարկել, որը թույլ է տալիս երկրի իրավապահ մարմիններին օպերատիվորեն տեղեկացնել օգտատերերին ահաբեկչական հարձակումների ու այլ վտանգների մասին: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով Channel NewsAsia-ին:
Հավելվածը թողարկվել է ազգային ծրագրի շրջանակներում, որը կոչված է նախապատրաստել հասարակությանը ինքնապաշտպանվել ահաբեկչության վտանգի դեպքում: Սինգապուրի ներքին գործերի նախարարությունից բացատրել են, որ SGSecure-ը «ունիվերսալ պորտալ է, որից հնարավոր կլինի բեռնել տեղեկություն ահաբեկչությանը հակազդելու և ստանալ ազդանշաններ Սինգապուրում արտակարգ իրավիճակի դեպքում»:
«Աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ ահաբեկչության վտանգից, և Սինգապուրը բացառություն չէ: SGSecure-ը ներկայացնում է ազգային բջջային հավելված, որի միջոցով սինգապուրցիները կարող են մասնակցել ահաբեկչական հարձակումների կանխման գործընթացին», -ասված է բջջային հավելվածի նախաբանում: