Սոֆիայի «Զանգեր» հուշահամալիրում տեղադրվել է Հայաստանի զանգը
Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է Սոֆիայի «Զանգեր» անունը կրող հուշահամալիրում Հայաստանը ներկայացնող զանգի տեղադրման արարողությանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով համառոտ ներկայացրեց անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի ձեռբերումներն ու դեռևս առկա մարտահրավերները:
«Զանգեր» կոչվող համալիրը, որը կառուցվել է դեռևս 1979 թվականին, նվիրված է աշխարհում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը: Այստեղ ներկայացված են շուրջ հարյուր երկրի և միջազգային կազմակերպության կողմից տեղադրված խորհրդանշական զանգեր: