Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հանդիսատեսի համար ամեն ամիս ունենալու է անակնկալ
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում 25-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակներին, մեկնարկելու է Սաշա Գիթրիի «Արի երազենք…» սիրային կատակերգության պրեմիերայով՝ սեպտեմբերի 26-ին, 27-ին և 29-ին,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Նա նշեց, որ ներկայացան բեմադրիչն է ֆրանսահայ Ժիրայր Բաբազյանը, ով հատուկ հրավիրվել է Հայաստան՝ ներկայացումը բեմադրելու համար:
«Հետաքրքիր պիես է իր հարցադրումներով՝ արդյոք սերն ու երջանկությունը կարո՞ղ են համատեղ լինել»,- ասաց թատրոնի տնօրեն:
Վ.Մկրտչյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի վերջին լինելու է ևս պրեմիերա՝ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը», բեմադրիչն է Արմեն Էլբակյանը:
Նա նշեց, որ 25-րդ թատերաշրջանում լինելու են այլ պրեմիերաներ ևս. Նարինե Գրիգորյանը պատրաստում է պայմանական վերնագրով «Կռվի գենեզիս» դոկումենտալ թատրոնը՝ արցախյան պատերազմի մասին: Բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը նույնպես պատրաստում է ներկայացում:
Թատրոնի բեմում այս թատերաշրջանին լինելու է նաև մանկական մեկ ներկայացման պրեմիերա:
«Ամեն ամիս ունենալու ենք որևէ անակնկալ հանդիսատեսի համար: Տարին առատ է լինելու նորություններով»,- ասաց Վարդան Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան