ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված համաժողովին
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը սեպտեմբերի 21-22-ը Կիևում մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովին՝ ուղղված ազգային կարգավորումների հետագա ամրապնդմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱՆ Օրենսդրության վարչության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել երկու զեկույցով: Առաջինը վերաբերել է ՀՀ տեղեկատվության ազատության գործող կարգավորումներին, ՏԱ օրենսդրության դրական և բացասական կողմերին, ՏԱ ոլորտը կանոնակարգող միջազգային իրավական ակտերին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արձանագրված արդյունքներին:
Համաժողովին Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում մշակված Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգին և այդ հայեցակարգով նախատեսվող նոր կարգավորումներին՝ էլեկտրոնային հարցումներ, հարցմանը ներկայացվող պահանջներ, հարցման պատասխանին ներկայացվող պահանջներ, տեղեկությունների պրոակտիվ հրապարակում և այլն:
Էմիլ Մարգարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում պատրաստվում է վավերացնել Պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին եվրոպական կոնվենցիան, որի արդյունքում կոնվենցիան կմտնի օրինական ուժի մեջ:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգով նախատեսվող ՏԱ հանձնակատարի ինստիտուտին և նրա լիազորությունների շրջանակին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում